3177 դիտում
22:10 07-10-2015
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կմեկնարկի Թումո կենտրոնի «Արդեան» դիզայներական աշխատանքների ցուցահանդեսը
Հոկտեմբերի 9-ին Երևանի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կմեկնարկի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Արդեան» դիզայներական ստարտափի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադարանը, որը կրում է «Շունչ» խորագիրը,
Թումո կենտրոնի դասընթացավար և «Արդեանի» ղեկավար Վազգեն Բրուտյանի նախագիծն է:
Այն ներշնչված է Գրիգոր Նարեկացու՝ հայ գրականության պատմության երևելի գործիչներից մեկի գործունեությամբ և շարունակում է հատվածներ նրա աշխատանքներից, ինչպես նաև խոտաբույսեր, որոնց իր աշխատություններում անդրադարձել է 12-րդ դարի ականավոր բժիշկ Մխիթար Հերացին, ինչպես նաև յուրատիպ կավագործ իրեր, մետաքսե կտավներ և շատ ավելին: Արտացոլելով «Արդեան» անվան խորհուրդը, որը գրաբարից թարգմանաբար նշանակում է «արդի», աշխատանքը մեկտեղում է պատմական հայ մշակույթը և դրա ժամանակակից ընկալումը:
Ինչպես Թումոյի մյուս բոլոր ստարտափերի, այդպես էլ «Արդեանի» կազմի մեջ մտնում են կենտրոնի նախկին ուսանողները, ովքեր, հիմնվելով Թումոյի կրթական ծրագիրը, հիմնել են ինքնաֆինանսավորվող ձեռնարկություն:
«Արդեանը» զբաղվում է տեսողական և արտադրական դիզայնով, իսկ «Շունչ» ցուցահանդեսը խորհրդանշում է խմբի տեսողական լեզուն և դիզայներական մոտեցումը:
Ցուցահանդեսին նախորդել է «Արդեանի» աշխատանքների տեղադրումը Թումոյում այս տարվա ապրիլին: Այս աշխատանքներն արդյունք հանդիսացան Բրուտյանի կողմից ղեկավարած աշխատարանի, որի շրջանակներում նա թումոցիների հետ
մշակեց դասական պատկերայնությունն ու ժամանակակից մոտիվները միավորող հնարներ, ինչպես նաև թվային արտադրության գործընթացներ՝ ձեռագործ միջամտություններով:
Ցուցադրությունը ներկայացված կլինի Կասկադի համալիրի Գաֆեսճյան կենտրոնի «Արծիվ» ցուցասրահում մինչև դեկտեմբերի 27-ը:
Նմանատիպ նյութեր
4609 դիտում
13:46 09-08-2016
Երգչախմբային արվեստի երեկո` «Կասկադ-Գաֆեսճյան արվեստի կենտրոն հիմնադրամի» տարածքում
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»