Յոզեֆ Բլատերին 90 օրով ազատեցին աշխատանքից
ՖԻՖԱ-ի էթիկայի հանձաժողովը ժամանակավորապես Յոզեֆ Բլատերին ազատեց կազմակերպության նախագահի պաշտոնիցլ
Բլատերը, որը ՖԻՖԱ-ն ղեկավարում է 1998 թվականից, ազատվել է 90 օրով:
Ներկա պահին առայժմ որևէ որոշում չի կայացվել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ, քանի որ նրա նկատմամբ էլ է հետաքննություն ընթանում:
Նշենք, որ Պլատինիի վերաբերյալ հետաքննություն է գնում 1,8 մլն եվրոյի չափով գումարի վճարման շուրջ, որը նա ստացել էր ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերից:
Ավելի ուշ հանձնաժողովը պահանջել է Պլատինիին էլ ազատել աշխատանքից: