211652_close_icon
views-count1649 դիտում article-date 07:56 08-10-2015

Լևոն Զուրաբյանը և Լյուդմիլա Սարգսյանը վիճել են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը տեսել է, թե ինչպես են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը և Լյուդմիլա Սարգսյանը վիճում: Թերթը գրում է. «Խորհրդարանի լրագրողական օթյակից երեկ կարելի էր հետևել, թե ինչպես են Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ու նույն խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենախետ Լյուդմիլա Սարգսյանը վիճում նիստերի դահլիճում։ Քաղաքական ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների թեմայով տեղի ունեցած կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո ՀԱԿ-ականները անխնա քննադատում են Լյուդմիլա Սարգսյանին սոցիալական ցանցերում պահանջելով հրաժարվել պատգամավորական մանդատից։ Ենթադրվում է, երեկ Սարգսյանն ու Զուրաբյանը վիճում էին հենց այս թեմայի շուրջ։ Լարված խոսակցությունը տևեց մի քանի րոպե և աղմուկ-աղաղակի չհասավ։ Լյուդմիլա Սարգսյանը երկուշաբթի օրը կողմ էր քվեարկել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Աժ որոշմանը»։

Նմանատիպ նյութեր