Հայաստանի հավաքականն անցկացրեց մարզում «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում. ֆոտոշարք
Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային ընտրանին անցկացրեց մարզում Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում: Բոլոր հրավիրված ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Ֆուտբոլիստները, Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, կատարեցին տարբեր առաջադրանքներ, գնդակով և խաղային տարբեր վարժություններ: Մարզումն ավարտվեց երկկողմանի խաղով:
Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին՝ Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում:՝