211652_close_icon
views-count1215 դիտում article-date 14:12 08-10-2015

Ծանոթը հյուրընկալվել էր և ձեռքն ինչ ընկել գողացել

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.30-ին, 1935 թ. ծնված Սերգեյ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Գենադին հյուրընկալվելով իր տանը՝ գողացել է 16.000 դրամ, բջջային հեռախոս և իր ընկերոջ` 1971 թ. ծնված Սլավիկ Ս.-ի անձնագիրը, վարորդական վկայականը, սոցիալական քարտը և հաշմանդամության գրքույկը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գենադին, ով իրականում 1976 թ. ծնված Վարդան Օ.-ն է:ծ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել գողացած բջջային հեռախոսը: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր