211652_close_icon
views-count3325 դիտում article-date 15:23 08-10-2015

Միշել Պլատինին էլ հեռացվեց պաշտոնից

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը քիչ առաջ որոշում կայացրեց կազմակերպության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը դադարեցնելու մասին: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկը 90 օրով հեռացվել են աշխատանքից: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կերկարաձգվի 45 օրով: ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Չոն Մոնջունը հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից 6 տարով եւ տուգանվել 100 հազ. շվեյցարական ֆրանկով: Հիշեցնենք, որ Պլատինիի վերաբերյալ հետաքննություն է գնում 1,8 մլն եվրոյի չափով գումարի վճարման շուրջ, որը նա ստացել էր ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերից:

Նմանատիպ նյութեր