211652_close_icon
views-count3440 դիտում article-date 19:18 08-10-2015

39-ամյա Արմենը պատիժը կրելով Հրազդան ՔԿՀ-ում` սոցիալական ցանցով ներկայացել է որպես Ֆրանսիայի բնակիչ, ամուսնության առաջարկ է արել աղջիկներին ու թալանել

39-ամյա Արմեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ան հանդիսանալով Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ և սոցիալական ցանցի ՙՀամադասարանցիներ ՚ կայքում գրանցվելով Արման Խաչատրյան անուն ազգանվամբ սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Սիրանուշ Հակոբյանի հետ և վերջինիս ներկայանալով որպես Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի բնակիչ, ավտոմեքենաներրի ներկրման բիզնեսով զբաղվով անձ, ամուսնության խոստումով, խաբեությամբ Սիրանուշ Հակոբյանի վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է 70.000 ՀՀ դրամ զգալի չափ համարվող կանխիկ գումար: Կոտայքի մարզի բնակչուհի Աննա Եղիազարյանից էլ վերցրել է 12 գրամ քաշով ոսկյա շղթա: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` 178 հոդվածի 1-ին մասով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր