211652_close_icon
views-count1888 դիտում article-date 09:59 09-10-2015

Իրադրությունը առաջնագծում. հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 700-ից ավելի կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հոկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից /2 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր