211652_close_icon
views-count3391 դիտում article-date 10:25 21-10-2015

Իրադրությունը առաջնագծում. հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Հոկտեմբերի 19-ին և 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում, սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ TR-107 հրթիռահրետանային կայանք /7 արկ/, 82 մմ-ոց ականանետ /2 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/ ու ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետեր: Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր