211652_close_icon
views-count2495 դիտում article-date 14:40 10-10-2015

ԱՄՆ-ում ուսուցչուհին աշակերտի հետ սեռական հարաբերության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Թեքսասի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսքթոն քաղաքի դպրոցում դասավանդող 25-ամյա Ռեյչել Բաուերին աշակերտներին ինտիմ լուսանկարներ ուղարկելու, ինչպես նաև նրանցից մեկի հետ սեռական հարաբերություն ունենալու համար, հաղորդում է BBC-ն: Վերջինս ընդունել է իր մեղքը՝ հայտնելով, որ սեռական հարաբորություն է ունեցել ոչ թե մեկ, այլ 3՝ 14-ճամյա, 16-ամյա և 17-ամյա աշակերտների հետ: Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ դեպք էր գրանցվել նաև Ֆլորիդա նահանգում: 30-ամյա Ջենիֆեր Ֆիխթերը դատապարտվեց 22 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ աշակերտներից մեկի հետ սեռական հարաբերություն էր ունեցել: Աշակերտի մայրը իր որդու հեռախոսի մեջ հայտնաբերել էր ուսուցչուհու կողմից ուղարկված սիրային հաղորդագրություններ:

Նմանատիպ նյութեր