211652_close_icon
views-count975 դիտում article-date 16:21 11-10-2015

«Երևան» ոսկե հուշամեդալ՝ արդյունավետ բարեգործական գործունեություն ծավալելու համար

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված` տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձի առթիվ Երևան քաղաքում արդյունավետ բարեգործական գործունեություն ծավալելու համար «Երևան» ոսկե հուշամեդալով է պարգևատրել «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին, Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին:  Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ նման ուշադրությունը խիստ պարտավորեցնող է, և վստահեցրել են, որ շարունակելու են մարդասիրական իրենց գործունեությունը՝ ի շահ Երևանի և երևանցիների:

Նմանատիպ նյութեր