Pepsi-ն սեփական սմարթֆոնը կթողարկի
Չինաստանում գործող Weibo սոցցանցից հայտնի է դարձել, որ Pepsi ընկերությունը քննարկում է սեփական սմարթֆոն թողարկելու հնարավորությունը, ինչի մասին վկայում է Phone մակագրությունը սոցկայքի շապիկի վրա:
Սոցցանցի միկրոբլոգում սմարթֆոնին բնորոշ ատրիբուտներ են ներկայացվել` SMS-ի, Wi-Fi-ի, սեփական հեռախոսի, որոնման, երաժշտության և համացանցի նշաններ:
Իսկ հաղորդագրություններից մեկում էլ ասվում է Pepsi-ի կողմից սպասվող անակնկալի մասին, սակայն մանրամասներ դեռևս չեն ներկայացվել: