Եվրո-2016. Հայաստանի հավաքականը խայտառակ կերպով ավարտեց մրցաշարը. տեսանյութ
Հայաստանի հավաքականը անփառունակ կերպով ավարտեց Եվրո-2016-ի խմբային մրցաշարը՝ վերջին խաղում 0:3 հաշվով պարտվելով Ալբանիայի հավաքականին:
Մեր հավաքականը բացարձակապես ոչնչով աչքի չընկավ, մրցակիցը բոլոր առումներով գերազանցեց մեզ: Եվ խոսքը վերաբերվում է ոչ թե եվրոպական ինչ որ գրանդ երկրի, այլ ընդամենը Ալբանիային, որին այս խաղում հաղթանակ էր անհրաժեշտ, և այն շատ հեշտությամբ մենք շնորհեցինք:
Ալբանիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ մեր հավաքականը՝ ունենալով բավական հաջող կազմ, եզրափակում է խումբը՝ 8 խաղում վաստակելով ընդամենը 2 միավոր: Սա իհարկե, խայտառակություն է, մանավանդ, եթե նշենք, որ մեր խումբը ամենաուժեղներից չէր:
Այսպիսով, մեր խմբից Եվրո-2016-ի ուղեգիր նվաճեցին Պորտուգալիան և Ալբանիան, իսկ Դանիայի հավաքականը կմասնակցի անցումային խաղերին:
Եվրո-2016, խմբային փուլ
Հայաստան-Ալբանիա՝ 0:3
Գոլերը՝ Կամո Հովհաննիսյան, 9 (ինքնագոլ), Ջիմշիթի, 23, Սադիկու, 76