4498 դիտում
21:25 11-10-2016
Հայաստանի Մ-21 հավաքականը անփառունակ կերպով ավարտեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլը
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպումը:
Հայաստանի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկավ Էլիս Հարիսոնը, հանդիպման երկրորդ կեսում մեկ րոպեի ընթացքում նախ Շախնազարյանը գրավեց սեփական դարպասը, այնուհետև Սիմոնյանը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը: Հանդիպման վերջակետը դրեց Օ’Սալիվանը 90-րդ րոպեին:
Այսպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականն ավարտեց իր անփառունակ մրցելույթները ընտրական մրցաշարում: Մեր հավաքականը խմբում գրավեց վերջին` 6-րդ տեղը, 10 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր:
0-1` Էլիս Հարիսոն, 19
0-2` Արամ Շախնազարյան, 69, ինքնագոլ
1-2` Արտյոմ Սիմոնյան, 69
1-3` Թոմաս Օ’Սալիվան, 90
[b]Հայաստան`[/b] 1. Արման Մելիքսեթյան, 3. Գևորգ Խուլոյան, 4. Արամ Շախնազարյան, 5. Հակոբ Հակոբյան, 6. Արմեն Մանուչարյան (22. Ռոբերտ Հակոբյան, 70), 8. Գոռ Մալաքյան, 9. Ռազմիկ Հակոբյան, 11. Նաիրի Մինասյան (7. Պետրոս Ավետիսյան, 83), 13. Համլետ Ասոյան (10. Էրիկ Պետրոսյան, 54), 18. Ալիկ Առաքելյան, 23. Արտյոմ Սիմոնյան (ա)
Պահեստայիններ` 2. Սերոբ Գրիգորյան, 12. Հենրի Ավագյան, 14. Գրիքոր Աղեկյան, 21. Վահագն Հայրապետյան
Գլխավոր մարզիչ` Կարեն Բարսեղյան
[b]Ուելս` [/b]12. Մայքլ Քրոու (ա), 2. Գեթին Ջոնս, 3. Դեկլան Ջոն, 4. Ռեգան Փուլ (15. Քոնոր Ռոբերտս, 86), 5. Ջոզեֆ Ռոդոն, 6. Դոմինիկ Սմիթ, 7. Հարի Ուիլսոն, 8. Ջոշուա Շիհան, 9. Էլիս Հարիսոն (18. Ջեյք Չարլզ, 71), 10. Թոմաս Օ’Սալիվան, 11. Ջորջ Ուիլյամս (17. Դանիել Ջեյմս, 65)
Պահեստայիններ` 1. Բիլի Օ’Բրայեն, 13. Թոմաս Ջեյմս, 14. Ջորջ Թոմաս, 16. Ջեմի Թոմաս
Գլխավոր մարզիչ` Գերեն Ուիլյամս
Նմանատիպ նյութեր
2016 դիտում
22:14 09-09-2014
Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով ավարտեց Եվրո 2015-ի ընտրական փուլը
1660 դիտում
18:23 15-10-2014
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթանակով ավարտեց Եվրոպայի ընտրական փուլի մրցաշարը
5475 դիտում
21:50 11-10-2015
Եվրո-2016. Հայաստանի հավաքականը խայտառակ կերպով ավարտեց մրցաշարը. տեսանյութ
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին