211652_close_icon
views-count1244 դիտում article-date 11:19 12-10-2015

ԱՄՆ-ում Southwest Airlines ավիաընկերության հարյուրավոր չվերթներ են հետաձգվել

Համակարգչային անսարքության պատճառով ամերիկյան Southwest Airlines ավիափոխադրող ընկերության մի քանի հարյուր ներքին չվերթ հետաձգվել է, հաղորդում է Ria Novosti-ն: Ընդհանուր հաշվով հետաձգվել է 450 չվերթ: Օդանավակայաններից շատերում ուղևորների երկար հերթեր են գոյացել, ովքեր ստիպված են գրանցման իրենց հերթին մի քանի ժամ սպասել, իսկ գրանցումը կատարվել է ձեռագիր: Ընկերությունն արդեն հայցել է իր ուղևորների ներողամտությունը և բացառել հաքերային հարձակումը: Southwest Airlines-ն օրական իրականացնում է 3000-ից ավելի չվերթ:

Նմանատիպ նյութեր