211652_close_icon

United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում կարիճ են նկատել, ինչի պատճառով թռիչքը հետաձգվել է

views-count4687 դիտում article-date 16:04 12-05-2017
United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը , որը պատրաստվում էր ամերիկյան Հյուստոնից թռչել դեպի Էկվադոյի մայրաքաղաք Կիտո, տարհանվել է կարիճի պատճառով: Այդ մասին գրում է Газета-ն: Կարիճին նկատել են ուղևորներից մեկի հագուստի վրա: Նա չի հասցրել խայթել: Ինքնաթիռը հանվել է թռիչքուղղուց: Թռիչքը հետաձգվել է: Ավիաընկերությունն անվճար սնունդ է տրամադրել ուղևորներին: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ United Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռում այսպիսի դեպք է պատահում: Ապրիլին թունավոր կարիճը խայթել էր ուղևորներից մեկին, ով Հյուստոնից Քալգարի էր թռչում:

Նմանատիպ նյութեր