1264 դիտում
13:53 12-10-2015
Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ. դեսպան
Հոկտեմբերի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ:
Մոհսեն Ջալալփուրը կարևորեց հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություների հետագա զարգացումն ու առավել խորացումը՝ ընդգծելով, որ իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ հանքարդյունաբերության, զբոսաշրջության, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցությամբ:
Դեսպան Թումանյանը կարևորեց Իրանի առևտրի պալատի դերը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումային ծրագրերի իրականացման գործում և նշեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից, ինչպես նաև Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո, նոր հնարավորություններ են ստեղծվել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:
Նմանատիպ նյութեր
3824 դիտում
14:28 26-09-2017
Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
Այս բաժնից
883 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)