211652_close_icon
views-count996 դիտում article-date 19:12 12-10-2015

Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետը ծանոթացել է Երևանի քաղաքապետարանում բացված ցուցահանդեսի ցուցանմուշներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմըզեկը ծանոթացել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Երախտագիտություն» խորագրով ցուցահանդեսի ցուցանմուշներին: Հյուրին ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի նյութերն ու լուսանկարները` Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը նշել է, որ ներկայացված են Ցեղասպանությունից փրկված հայերին օգնության ձեռք մեկնած՝ աշխարհի մի շարք քաղաքների ղեկավարների, քաղաքային իշխանությունների մասին արխիվային նյութեր ու դրանց պատճենները, որոնցում հստակ արտացոլվում է տվյալ քաղաքների հայասերների դիրքորոշումը, ովքեր, հետևելով խղճի ձայնին, դատապարտել են հայերի կոտորածը։

Նմանատիպ նյութեր