211652_close_icon
views-count1012 դիտում article-date 12:49 13-10-2015

Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարները կրթության որակի ապահովման ոլորտում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Գործարարության ուսուցման ազգային ասոցիացիայի նախագահ Յուրի Ռուբինին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը և Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը: Պարոն Թոփչյանը ռուս գործընկերներին ներկայացրեց ՈԱԱԿ գործունեությունը, հավատարմագրման չափանիշները և չափորոշիչները, հավատարմագրման գործընթացների ազդեցությունը կրթական համակարգի վրա: Պարոն Ռուբինն էլ իր հերթին ներկայացրեց Գործարարության ուսուցման ազգային ասոցիացիայի գործունեությունը և հետաքրքրությունները Հայաստանում: Կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր հեռանկարներն ու ուղիները: Ռուսական կողմին հատկապես հետաքրքրեցին տրանսազգային կրթության որակի ապահովման գործընթացները: Պարոն Թոփչյանը ներկայացրեց ՏԵՄՊՈՒՍ-ի TNE-QA ծրագրի շրջանակներում տրանսազգային կրթության որակի ապահովման չափորոշիչների մշակման ուղղությամբ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները: Կարևորվեց նաև գործարար հմտությունների ուսուցանումը բուհերի տարբեր մասնագիությամբ ուսանողներին: Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը փորձի փոխանակման մակարդակով, ինչպես նաև մշակել հետագա համագործակցությունն ընդլայնելու եղանակներ:

Նմանատիպ նյութեր