3076 դիտում
08:16 14-10-2015
Սամվել Կարապետյանի մասնագետները ՀԷՑ-ում ահագին լուրջ չարաշահումներ են հայտնաբերել փաստերով. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը անդրադարձել է Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության չարաշահումներին.
««ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում ՀԷՑ-ի շուրջ, հնարավոր է, նոր գործընթացներ տեղի ունենան։ Բանն այն է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի մասնագետները ահագին լուրջ չարաշահումներ են հայտնաբերել փաստերով, որոնք, հնարավոր է, առաջիկայում իրավական ընթացք ստանան։
Մեր տեղեկություններով՝ Կարապետյանի մարդիկ գտել են հաստիքացուցակներ, համաձայն որոնց՝ բազմաթիվ աշխատակիցներ են գրանցված ընկերությունում, որոնք աստղաբաշխական աշխատավարձեր են ստացել, սակայն նրանք իրականում որևէ առնչություն չունեն ՀԷՑ-ի հետ, պարզապես ՀԷՑ-ից աշխատավարձ են ստացել անհասկանալի հիմունքներով։ Եվ խոսքը ոչ թե 1-2 կամ 3 աշխատակցի, այլ բավականին լուրջ թվի մասին է։ Ի դեպ՝ նոր մասնագետները կրիմինալ մախինացիաներ են հայտնաբերել նաև հոսանքի գնման և իրացման գործարքներում»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1159 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
943 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»