211652_close_icon
views-count1332 դիտում article-date 09:32 14-10-2015

Իրաքյան զորքը պատրաստ է ԻՊ-ից հետ խլել Ռամադի քաղաքը. Պենտագոն

Պենտագոնի ներկայացուցիչ, գեներալ Սթիվ Ուորրենը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականների կողմից պատրաստված իրաքյան ուժերը պատրաստ են հետ խլել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Ռամադի քաղաքը, հաղորդում է BBC-ն: Նրա խոսքով՝ վերջին 10 օրերին իսլամիստների դիրքերին հասցված ավիահարվածներով իրենք ուղի են հարթել մեծ գրոհի համար. ոչնչացվել են ԻՊ-ին պատկանող ծանր սպառազինությունների և պայթուցիկների պահեստներ, ինչպես նաև մի քանր հարյուր ԻՊ գրոհայիններ: Ներկա պահին Ռամադիում կարող է գտնվել 600-1000 ահաբեկիչ: Ռամադի քաղաքը ահաբեկիչների հսկողության տակ է անցել այս տարվա մայիսիկեսերից:

Նմանատիպ նյութեր