211652_close_icon
views-count1215 դիտում article-date 09:13 27-05-2015

Իրաքյան Էր-Ռամադի քաղաքի ազատագրման օպերացիային կմիանա 80.000-ից ավելի կամավոր

Իրաքյան Էր-Ռամադի քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից ազատագրելու համար իրականացվող օպերացիային մասնակցելու է 80 հազարից ավելի կամավոր, հաղորդում է Tasnim գործակալությունը: Նրանք կմիանան միջազգային կոալիցիոն ուժերին, երկրի զինված ուժերի և Դաշնային ոստիկանության համատեղ պայքարին: Նշենք, որ ավելի վաղ Ռամադին ահաբեկիչներից հետ խլելու հարցում իր աջակցությունն էր հայտնել նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը:

Նմանատիպ նյութեր