211652_close_icon
views-count2213 դիտում article-date 12:13 14-10-2015

Կրիշտիանու Ռոնալդու. Լավագույն ռմբարկուի համար պայքարում ուժեղ եմ Մեսիից, Սուարեսից, Լեւանդովսկիից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երեկ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/13/67555/]ստացավ[/url] չորրորդ «Ոսկե խաղակոշիկը», գնահատել է հինգերորդ անգամ այդ մրցանակը ստանալու իր հնարավորություները, մանավանդ, որ Մեսին երկար ժամանակ չի խաղա վնասվածքի պատճառով: «Մյուս առաջնություններում էլ՝ անգլիական, գերմանական, լավ հարձակվողներ կան: Արժանի հարձակվողներ շատ կան. Ռունին, Ագուերոն, Լեւանդովսկին, նույն Մեսին, Սուարեսը, Բենզեման է հիանալի խաղում: Այսինքն, կան հարձակվողներ, որոնք կարող են նվաճել մրցանակը: Ճիշտ է, ես զգում եմ, որ ավելի ուժեղ եմ նրանցից, քանի որ արդեն չորրորդ անգամ եմ «Ոսկե խաղակոշիկը»: Եվ ես նորից ցանկանում եմ այն ստանալ», ասել է Ռոնալդուն:

Նմանատիպ նյութեր