211652_close_icon
views-count1340 դիտում article-date 20:05 14-10-2015

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Գալուստ Սահակյանը հրավերներ է ուղարկել միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առավել բաց, թափանցիկ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի անունից հրավերներ է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկա Կաներվային եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին՝ հրավիրելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ դիտարկելու Հայաստանում անցկացվելիք հանրաքվեն:

Նմանատիպ նյութեր