211652_close_icon
views-count1606 դիտում article-date 10:25 11-09-2020

Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը կոչ է անում ՄԱԿ-ին դիտորդական առաքելություն ուղարկել Բելառուս

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, Բելառուսի ընդդիմադիր Համակարգող խորհրդի նախագահության անդամ Սվետլանա Ալեքսիևիչը խնդրել է ՄԱԿ-ին դիտորդական առաքելություն ուղարկել Բելառուս: Այս մասին ասվում է հոդվածում, որը նա գրել է Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Բաստունեցի և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարի հետ համահեղինակությամբ: Տեքստը հրապարակվել է հինգշաբթի օրը [url=https://www.lemonde.fr/idees/article/2020/09/10/svetlana-alexievitch-andrei-bastunets-christophe-deloire-defendre-la-liberte-de-la-presse-en-bielorussie_6051621_3232.html]Le Monde[/url] ֆրանսիական թերթում : «Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային դիտորդական առաքելություն ուղարկել՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների ականատես լինելու համար»,- ասվում է հոդվածում: Այն պարունակում է նաև ԵԱՀԿ-ին ուղղված կոչ՝ Բելառուսում ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդության առաջարկներում ներառել մամուլի ազատության խնդիրը որպես առաջնահերթություն:

Նմանատիպ նյութեր