2138 դիտում
08:04 15-10-2015
Կարճ ժամանակ հետո Արա Աբրահամյանը կհասկանա, որ Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ամիսներ շարունակ շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցանկանում է Հայաստանում կուսակցություն հիմնել և մասնակցել 2017 թվականի Աժ ընտրություններին, երեկ պաշտոնապես հաստատվեցին։ Իհարկե, նախկինում էլ են եղել դեպքեր, երբ դրսում ապրող մեծահարուստ հայերը Հայաստան են եկել և փորձել են քաղաքականությամբ զբաղվել, սակայն, որպես կանոն, այդ փորձերը ձախողվել են։ Ուստի հարց է ծագում՝ իսկ ինչի վրա է Աբրահամյանը հույսը դրել, հավանաբար նա կարծում է, որ նախորդները ձախողվել են, քանի որ ընդդիմադիր են եղել, իսկ իրեն ամենավառ երևակայությամբ անգամ չեն կարող ընդդիմադիր համարել: Նա մարդ է, որը երկու նախագահ ունի՝ առաջինն, իհարկե, Վլադիմիր Պուտինն է, և միայն երկրորդը՝ Սերժ Սարգսյանը: Աբրահամյանը նույնիսկ երկու ազգություն ունի՝ անձնագրով ռուս է, իսկ արտաքինով հայ։ Մի խոսքով մարդը ամեն ինչից լիքը ունի, այժմ որոշել է կուսակցության ստեղծել։ Դե, տուն է, թող լինի սկզբունքով։
Սեփական օլիգարխների քաղաքական նկրտումները քիչ էին Հայաստանին, այժմ էլ արտերկրի հայ-օլիգարխներն են փորձում այստեղ ինքնահաստատվել՝ ընդ որում, ՀՀ մի շարք օրենքներ խախտելով։ Այնպես որ, կարճ ժամանակ հետո Աբրահամյանը կհասկանա, որ իր երկու նախագահներով հանդերձ Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի»։
Նմանատիպ նյութեր
2399 դիտում
08:15 21-10-2015
Արա Աբրահամյանը Պուտինի «դաբրոն» չունի. «Ժողովուրդ»
21721 դիտում
18:21 19-08-2018
Արտյոմ Դավթյան. Ադրբեջանը կհասկանա որ այսպիսի ժողովրդավարական Հայաստանի հետ չի կարելի խոսել սադրանքների միջոցով
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»