1656 դիտում
10:03 15-10-2015
«Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբի ստեղծումը որևէ կերպ չի մտահոգում իշխանությանը. Խոսրով Հարությունյան. «168 Ժամ»
««Ժառանգության» և «Հիմնադիր խորհրդարանի» կողմից ձևավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբի ստեղծումը որևէ կերպ չի մտահոգում իշխանությանը», -«168 Ժամ»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ու հավելել.
«Մտահոգիչ չէ: Եթե մտահոգիչ է, ուրեմն՝ այդ քաղաքական գործիչների համար, որոնք տապալում են իրենց քաղաքական ապագան: Րաֆֆի Հովհաննիսյանն ուներ իդեալական հնարավորություններ՝ նախագահական ընտրություններից ուղղակի ստանձնել կառուցողական, ինստիտուցիոնալ առումով կենսունակ ընդդիմության լիդերի դերակատարումը, նա հրաժարվեց այդ հնարավորությունից, նա փոշիացրեց ողջ քաղաքական կապիտալը, որն ուներ»:
Ըստ Խ. Հարությունյանի՝ մեր ընդդիմության համար թիվ մեկ կարևորագույն սխալն այն է, որ իրենց ամբողջ գործունեությունն ուղղում են մեկ անձի դեմ. «Սա ապագա չխոստացող պայքար է, և այս ամբողջ 25 տարվա ընթացքում մեր ընդդիմությունը ձախողվել է դրա պատճառով»:
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
08:20 13-10-2015
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը փակուղային նպատակադրումներով է հրապարակ դուրս եկել. «168 ժամ»
4535 դիտում
18:07 23-05-2017
ԱԺ նիստում ՀՀ նախագահի ելույթը դոկտրինալ խոսք էր. Խոսրով Հարությունյան. «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը