211652_close_icon

ԱԺ նիստում ՀՀ նախագահի ելույթը դոկտրինալ խոսք էր. Խոսրով Հարությունյան. «168 ժամ»

views-count4649 դիտում article-date 18:07 23-05-2017
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հանրային կյանքի վերաբերյալ դոկտրինալ խոսք էր, որում առաջ էին քաշվում երկարաժամկետ խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը. տեղեկացնում է [url=https://168.am/2017/05/23/798428.html]«168 ժամը»[/url]: «Տեր-Պետրոսյանի` նախընտրական մրցապայքարում հնչեցրած որոշ թեզեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանություններ ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետությունից դուրս: Նա ձևակերպում առաջադրեց, որը հակամարտության փուլ առ փուլ լուծում էր ենթադրում: Նախագահը հարկ համարեց անդրադառնալ այդ հարցին, որպեսզի շփոթ չառաջանա: Հակամարտությունը կարգավորելու համար այլ մեխանիզմներ կարելի է գտնել. սա էր ենթադրում նախագահի ելույթը»,- ասաց Խ. Հարությունյանը: Պատգամավորի կարծիքով` Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ հայկական կողմի համար ավելի ընդունելի է Կազանյան փաստաթուղթը: «Չնայած նախագահը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ դրանց հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Ալիևը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր