211652_close_icon
views-count1362 դիտում article-date 18:01 15-10-2015

Հոկտեմբերի 18-ին կնշվի գյուղատնտեսության աշխատողի օրը. «Կարապի լճի» հարակից տարածքում տեղի կունենա համերգային ծրագիր

2011 թվականից սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 3-րդ կիրակին մեր երկրում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր: Տոնին ընդառաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այս տարի նույնպես կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հոկտեմբերի 16-18-ը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում (Հ.Հակոբյան 3) տեղի կունենա «ArmProd EXPO» միջազգային մասնագիտացված ցուցահանդես, որին կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 16-ին կանցկացվի նաև «Հայագրոֆորում» համաժողովը: Հոկտեմբերի 17-ին «Երևան EXPO» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա գինեգործության թեմայով սեմինար՝ Չիլիից ժամանած փորձագետների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումները կամփոփվեն նույն օրը` ժամը 18։00-ին, «Կարապի լճի» հարակից տարածքում տեղի ունենալիք համերգային ծրագրով: Միջոցառումների գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը։

Նմանատիպ նյութեր