211652_close_icon
views-count12940 դիտում article-date 23:52 15-10-2015

Երևանում վրաերթի են ենթարկվել Պետական hամալսարանի և Ժողինստիտուտի ուսանողուհիները

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վաչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հոկտեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:40-ի սահմաններում Շերամի և Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում Հաղթանակ թաղամասի բնակիչ, 46-ամյա Մխիթար Մխիթարյանը իրեն վստահված ГАЗ 31105 մակնիշի 34 PU 588 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ամառանոցային 2-րդ զանգվածի բնակիչ ,20-ամյա Ռոզա Վարդանյանին և Աշտարակ քաղաքի բնակիչ, 20-ամյա Բելլա Խաչիկյանին, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Բ. Խաչիկյանը սովորում է Երևանի Պետական hամալսարանի 4-րդ կուրսում, իսկ Ռ. Վարդանյանը` Երևանի Պետական Տնտեսագիտական hամալսարանի 4-րդ կուրսում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր