211652_close_icon
views-count61512 դիտում article-date 15:15 05-12-2024

Երևանում վթարի է ենթարկվել ժողովրդին հայտնի «Ժողինստիտուտի» ռեկտորը, ով «Honda»-ով բախվել է «Mercedes»-ին. ռեկտորին, ում տեղափոխել են հիվանդանոց, առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում, այդ մասին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մակար Միրզոյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:  

Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, ում առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ժողովրդին հայտնի՝ «Ժողինստիտուտի» ռեկտորն է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է նա, ով բախվել է «Mercedes»-ի հետնամասին:  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել էին «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կար 1 վիրավոր, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներին՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ասում էին, որ վիրավորները 2-ն են եղել։

Օպերատիվորեն ժամանել էր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր