211652_close_icon
views-count1172 դիտում article-date 16:22 16-10-2015

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրվում են նոր հեծանվականգառներ

Մայրաքաղաքում հեծանվային մշակույթի և ընդհանրապես հեծանիվների` որպես մատչելի տեղաշարժման փոխադրամիջոցի տարածմանը զուգահեռ, մի շարք փողոցների մայթերին հեծանվականգառներ տեղադրելու անհրաժեշտություն էր առաջացել: Այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթած կազմակերպությունը սկսել է տեղադրել հեծանվականգառներ, որոնց թիվը ներկայում դեռևս 40 է: Դրանց առաջին խմբաքանակը տեղադրելուց հետո ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև մասնավոր հատվածը, և մինչև տարեվերջ համայնք-մասնավոր համագործակցությամբ կտեղադրվի ևս 35 հեծանվականգառ: Հեծանվականգառների արտաքին տեսքը համաձայնեցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատու կառույցների հետ։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր