1240 դիտում
18:48 16-10-2015
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» պարգևատրեց Աբովյան քաղաքում շախմատի բլից մրցաշարի հաղթող պատանիներին
Հոկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում անցկացվեց «Ռոստելեկոմի» հետ համատեղ կազմակերպված կայծակնային շախմատի մրցաշարը։ Մասնակեցում էին դպրոցի 55 սաներ և յոթ տուրերի արդյունքներով հաղթող ճանաչվեցին երեք հաջողակները։
Երիտասարդ շախմատիստներին հայաստանյան «Ռոստելեկոմի» ղեկավար Հայկ Ֆարամազյանը մրցանակներ հանձնեց պաշտոնական պայմաններում՝ ընկերության կողմից կազմակերպված միջոցառման շրջանակներում։
Ընդգծելով շախմատի կարևորությունը ճկուն մտքի և մտածողության ձևավորման գործում՝ ընկերության ղեկավարը մեծ հաջողություններ մաղթեց պատանիներին։
Երեկոյան միջոցառումը անց էր կացվում Աբովյանի մշակույթի տանը։ Հյուրերի թվում էին Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից, Ռոստելեկոմի հավատարիմ բաժանորդներն ու հրավիրված քաղաքացիներ։
Երեկոյի ընթացքում՝ պատանի շախմատիստների մրցանակաբաշխությունից հետո, հնչեցին սիրված երգեր Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի և Վարդան Բադալյանի կատարմամբ, ներկայացվեց Ռոստելեկոմի Սմարթ հեռուստատեսությունը, որի
միջոցով էլ քիչ անց կազմակերպվեց հյուրերի կողմից ընտրված ֆիլմի դիտում։
ՈՒրախ և անկաշկանդ մթնոլորտում հուրերը վայելեցին իրենց երեկոյան կինոդիտումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1371 դիտում
18:05 19-10-2015
Վանաձոր քաղաքում անցկացվեց շախմատի մանկապատանեկան ավանդական բլից մրցաշար. ֆոտոռեպորտաժ
1324 դիտում
11:18 15-10-2015
Արոնյանը շախմատի աշխարհի բլից առաջնությունում գրավեց 11-րդ տեղը
Այս բաժնից
1123 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
604 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
769 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը