1434 դիտում
18:05 19-10-2015
Վանաձոր քաղաքում անցկացվեց շախմատի մանկապատանեկան ավանդական բլից մրցաշար. ֆոտոռեպորտաժ
Հոկտեմբերի 17-ին Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում «Ռոստելեկոմի» հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար։
Մրցաշարին մասնակցում էին ընտրական փուլն անցած 43 պատանի շախմատիստներ։ Թեժ պայքարի և ինը տուրերի արդյուքներով տղաների մրցապայքարում հաղթող ճանաչվեց՝ Սարգիս Սարգսյանը (12տ․), աղջիկների մրցապայքարում՝ Քրիստինե Սմբատյանը (13տ․)։
Մարզադպրոցի խորհրդի հետ համատեղ որոշմամբ «Ռոստելեկոմի» կողմից հատուկ մրցանակ շնորհվեց նաև Վանաձորի
դպրոցի սան Հասմիկ Քոչինյանին (10տ․), ով վերջերս շախմատի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ մրցանակային
տեղը։
Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում երիտասարդ շախմատիստներին հանդիսավոր պայմաններում
մրցանակներ հանձնեց «Ռոստելեկոմի» կոմերցիոն տնօրեն՝ Սեդրակ Ղուշչյանը։
Պաշտոնական հատվածի ավարտից հետո, սկսվեց «Ռոստելեկոմի» անակնկալ համերգային ծրագիրը՝ նախատեսված դահլիճում
ներկա հարյուրավոր վանաձորցիների համար։ Երեկոյի ընթացքում հնչեցին սիրված երգիչների՝ Արսեն Գրիգորյանի, Հասմիկ
Կարապետյանի և Վարդան Բադալյանի կատարումները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1312 դիտում
18:48 16-10-2015
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» պարգևատրեց Աբովյան քաղաքում շախմատի բլից մրցաշարի հաղթող պատանիներին
Այս բաժնից
862 դիտում
17:13 18-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
700 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1078 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է