211652_close_icon
views-count2513 դիտում article-date 17:29 10-09-2016

Ճապոնական ջրերում պայթյուն է տեղի ունեցել կորեական տանկերի վրա. կա 1 զոհ և վիրավորներ

Ճապոնիայի Վակայամի պրեֆեկտուրայի ափից ոչ հեռու այսօր Հարավային Կորեայի դրոշով Eiwa Maru-3 տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով ճապոնական առափնյա ծառայությանը։ Ըստ տեղեկությունների՝ դեպքի պահին տանկերի աշխատակիցները վառելիքի փոխադրման պահեստում կատարելիս են եղել մաքրման աշխատանքներ։ Նախնական տվյալների համաձայն՝ մահացել է տանկերի գլխավոր մեխանիկը, ով Հարավային Կորեայի քաղաքացի էր։ Անձնակազմի ևս 2 անդամներ, ովքեր Ինդոնեզիայի քաղաքացիներ են, տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր