Մարկոս Պիցելին՝ գեղեցիկ գոլի հեղինակ Ղազախստանի առաջնությունում. տեսանյութ
Ղազախստանի առաջնության 29-րդ տուրում «Ակտոբեն» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Իրտիշին»:
Հանդիպման հաշիվը գեղեցիկ հարվածով 50-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիցելին: Սա մեր ֆուտբոլիստի 5-րդ գոլն էր առաջնությունում:
Այս հաղթանակից հետո «Ակտոբեն» վաստակեց 31 միավոր և ամրապնդվեց 3-րդ տեղում: 39 միավորով առաջատարը «Կայրաթն» է: