211652_close_icon
views-count22759 դիտում article-date 23:36 17-10-2015

Երևանում 24-ամյա վարորդը «Երևան մոլ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Վարդան Սիմոնյանը Արշակունյաց պողոտայում «Երևան Մոլ»-ի դիմաց իր վարած «BMW» մակնիշի 34 AS 213 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ վրաերթի ենթարկվածը տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվ են գործել 1-03 «Շտապօգնության» բրիգադը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջնային բուժօգնություն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել նաև հրշեջ-փրկարարներ և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վրաերթի ենթարկվածը, երբ փորձել է նստել ճանապարհի չթույլատրելի հատվածում կայանած իր «Hyundai» մակնիշի 66 NN 909 համարանիշի ավոտմեքենան, հենց այդ պահին էլ տեղի է ունեցել վրաերթը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր