4715 դիտում
03:33 19-10-2015
«Բորուսիայի» տնօրեն. Հենրիիխ Մխիթարյանը անվտանգությունից ելնելով Ադրբեջան չի մեկնի
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` մեծ հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան` Եվրոպայի Լիգայի խմբային մրցաշարում Բաքվի «Գաբալայի» հետ հանդիպմանը:
«Ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը «Գաբալայի» հետ հանդիպմանը չի մեկնի:
Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանի և Ադրբեջանի մինչև առկա է հակամարտություն: Իսկ մենք պետք է հոգ տանենք մեր ֆուտբոլիստների համար: Այս հարցում կարևոր է, որ նախկին տարիներին արդյոք որևէ մեկը այցելել է Լեռնային Ղարաբաղ: Ադրբեջանական կողմը, հավանաբար, դա որպես հատուկ սադրանք է ընկալում:
Եթե ֆուտբոլիստը իրեն անվտանգ չի զգում, եթե տագնապներ ունի, ապա, բնականաբար, մենք այդ հանգամանքները հաշվի կառնենք», ասել է Վատցկեն:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Մխիթարյանը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում, եթե «Բորուսիայի» կազմում այդ երկիր մեկնի:
Նշենք, որ «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին` Բաքվում:
Նմանատիպ նյութեր
4769 դիտում
21:50 01-10-2018
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան
Այս բաժնից
2731 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2257 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2560 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ