211652_close_icon
views-count2478 դիտում article-date 12:32 19-10-2015

Հենրիխ Մխիթարյան. Ադրբեջան գնալու հետ կապված «Բորուսիայի» ղեկավարությանը հարցրեք

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուսական [url=http://www.sport-express.ru/football/germany/reviews/928735/]Спорт-Экспресс[/url]-ի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական «Գաբալայի» հետ՝ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի հանդիպմանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Մխիթարյանը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով լուրջ խնդիրներ ունենալ Ադրբեջանում, եթե «Բորուսիայի» կազմում այդ երկիր մեկնի, իսկ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/19/68027/]հայտարարել է[/url], որ Մխիթարյանը` մեծ հավանականությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնի Ադրբեջան: Այն հարցին, թե արդյո՞ք նա ադրբեջանական վիզա ստացել է, Մխիթարյանը պատասխանել է. «Չգիտեմ, անձնագիրը մոտս չի: Ավելի լավ է, թիմի ղեկավարությանը հարցրեց: Ես պատրաստվում եմ հանդիպմանը»: Հարցին, թե արդյոք ցավալի չէ, որ Հայաստանը չի մանակցելու Եվրո-2016-ին, հայ ֆուտբոլիստը պատասխանել է. «Մենք երազում ենք խաղալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում: Բայց ինչ արած... Ասել, թե խիստ հիասթափված եմ, չեմ կարող, քանի որ խմբային փուլում ընդամենը երկու միավոր ենք վաստակել: Իսկ ահա երկու տարի կամ չորս տարի առաջ, եթե խոշոր մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կար, իսկապես շատ ցավալի էր», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր