3450 դիտում
08:18 20-10-2015
Թուրքական ուղղաթիռի ՀՀ սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական Mиг– 29 օդանավը. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «Երկու շաբաթ առաջ թուրքական ռազմական ուղղաթիռը 2-4 րոպե տևողությամբ խախտել էր հայ-թուրքական սահմանը։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ թուրքական ռազմական ուղղաթիռների սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102–րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները։
Ըստ ռուսական զինվորականությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական Mиг– 29 օդանավը, սակայն թուրքական ուղղաթիռն այնքան կարճ է գտնվել ՀՀ օդային տարածքում, որ ռուսական օդանավը չի հասցրել համապատասխան գործողություններ կատարել»։
Նմանատիպ նյութեր
2469 դիտում
16:14 18-03-2015
«Թուրքական ավիաուղիներ»-ի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին տեղեկություն ստանալուց հետո
6175 դիտում
17:50 08-08-2014
23-ամյա թուրք երիտասարդի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Ախուրյան գետով հայ-թուրքական սահմանը հատելու համար
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը