211652_close_icon
views-count668 դիտում article-date 10:18 20-10-2015

Խորվաթիան բացել է Սերբիայի հետ սահմանը միգրանտների համար

Խորվաթիայի իշխանությունները երեկ երեկոյան բացել են Սերբիայի հետ սահմանը մի քանի հազար միգրանտների առաջ, քանի որ վերջիններս փորձում էին հաղթահարել կառուցված արգելապատնեշը և այդկերպ հասնել Արևմտյան Եվրոպա: Մինչ այդ Բերկասովո գյուղում կուտակվել էր շուրջ 3000 մարդ: Բալկանյան երկրների սահմանային կետեի մոտ հազարավոր միգրանտներ են կուտակվել այն ժամանակ, երբ այդ երկրների կառավարությունները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում անգործության համար: Մասնավորապես, Սլովենիան մեղադրում է Խորվաթիային նրանում, որ նա արհամարհում է միգրանտներին, Սլովենիան էլ հայտարարում է, որ կարող է ընդունել սահմանափակ թվով միգրանտների:

Նմանատիպ նյութեր