211652_close_icon
views-count2122 դիտում article-date 17:50 20-10-2015

Թուրք-սիրիական սահմանին անօդաչու է ընկել. ԶԼՄ-ներ

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում՝ Սիրիայի հետ սահմանին անօդաչու թռչող սարք է ընկել, հաղորդում է թուրքական Haber 7-ը: Թերթի փոխանցմամբ՝ դեռևս պարզ չէ, թե անօդաչուն որ երկրին է պատկանում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Սիրիայի հետ Թուրքիայի օդային տիրույթում 3 նախազգուշացումներից հետո անօդաչու էր խփվել: Թուրքական կողմը փորձում է պարզել, թե այն ում է պատկանում: Նախնական տվյալներով՝ անօդաչուն պատկանում է Սիրիային և իրանական արտադրության է:

Նմանատիպ նյութեր