211652_close_icon
views-count9798 դիտում article-date 14:37 20-01-2018

Թուրք-սիրիական սահմանին թուրք զինվորներ են սպանվել

Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին՝ սիրիական Աֆրինի շրջանում, բախում է տեղի ունեցել քրդական ինքնապաշտպանական ուժերի և թուրքական հատուկջոկատայինների միջև, հաղորդել է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։ Թուրք զինվորականների վրա հարձակում է իրականացվել Բյուլբյուլ բնակավայրի շրջանում։ Մարտերի ժամանակ սպանվել է 4 թուրք զինվորական, քրդական կողմի կորուստների մասին տեղեկություններ հեռուստաալիքը չի հայտնել։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտնել էր, որ թուրքական կողմը Աֆրին քաղաքի մերձակայքում գրեթե սկսել է նախատեսված ռազմական օպերացիան։ Քրդերի ներկայացուցիչն էլ հայտնել է, որ Թուրքիայի տարածքից գնդակոծության է ենարկվում քրդական գյուղը։

Նմանատիպ նյութեր