2986 դիտում
16:42 20-10-2015
Վարչապետն այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացին և ներդրումային ծրագրերին. ֆոտոռեպորտաժ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, ներդրումային ծրագրերին, եղել արտադրամասին կից լաբորատորիայում:
Վարչապետին տեղեկացրել են, որ 2013 թվականին վերաբացված ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրության և արտահանման ծավալները, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ էլ ավելի բարձրացնել արտադրանքի որակը: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ և եվրոպական երկրներ:
Վարչապետ Աբրահամյանը ընկերությունում մասնակցել է նաև օղու արտադրությամբ զբաղվող «ԱՐՍՍԻ Ալյանս» նոր ձեռնարկության բացմանը: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ ներդրվել է 1 մլն ԱՄն դոլար, որի արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր: Ընդհանուր ներդրումերի արդյունքում, մեկ տարվա ընթացքում, աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 70-ի: Տարեկան կտրվածքով նախատեսվում է արտադրել 3-5 մլն շիշ օղի, որի մեծ մասն արտահանվելու է ԱՄՆ, եվրոպական և ասիական մի շարք երկրներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
10191 դիտում
18:37 19-06-2017
Վարչապետը ծանոթացել է Սամվել Ալեքսանյանի ընկերության ներդրումային նոր ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1529 դիտում
17:36 11-04-2016
Վարչապետը ծանոթացել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերության ներդրումային ծրագրերին
Այս բաժնից
679 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1087 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում