211652_close_icon
views-count2208 դիտում article-date 10:01 22-10-2015

Շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ

Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: [b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր