211652_close_icon
views-count1971 դիտում article-date 13:40 22-10-2015

Համազգային թատրոնը կվերանվանվի հիմնադրի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության որոշմամբ Համազգային թատրոնը կվերանվանվի հիմնադրի՝ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունով: ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Համազգային թատրոնը հիմնադրել է 1991 թվականին: Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը: Այդ տարիներին բեմադրվել են ներկայացումներ, որոնք հադիսատեսը ջերմորեն ընդունել և մեծապես սիրել է («Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն): Ս. Սարգսյանը իր ողջ ներուժը ներդրել է թատրոնի բնականոն գործունեությունն ապահովելու և նոր հաջողությունների հասնելու համար: 2000 թվականից թատրոնում սկսել են աշխատել վարպետի սաները` Վ. Մկրտչյանը, Տ. Ղազարյանը, Ա. Նավասարդյանը, Ն. Գրիգորյանը, Վ. Գևորգյանը, Գ. Մադոյանը և ուրիշներ: Այսպես, թատրոնում նոր ուժով զարգացան սարգսյանական աշխարհայացքն ու ստեղծարար մտածողությունը: 1997-2006 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր: 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ։ Ս. Սարգսյանի մահից հետո Համազգային թատրոնը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով ու զարգացնելով իր հիմնադրի գաղափարներն ու ստեղծագործական մոտեցումները։ Այժմ էլ թատրոնի ստեղծագործական կազմը հենվում է սարգսյանական ավանդույթների վրա։

Նմանատիպ նյութեր