1886 դիտում
22:15 23-10-2015
Դավութօղլուի նախընտրական խոստումը. ամուսնանալ ցանկացողներին կօգնենք կին գտնելու հարցում
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սահմանային Շանլըուրֆա նահանգում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ բոլոր ամուսնանալ ցանկացող տղաները կարող են կնոջ ընտրության հարցում իրեն դիմել,-հաղորդում է Ria Novosti-ն:
«Եթե ունեք աշխատանք, աշխատավարձ և սնունդ, էլ ի՞նչ է մնում՝ կնի: Մենք ուզում ենք, որ այս հողի վրա պարող մարդիկ ծաղկեն՝ երեխաներ ունենան և աշխատանք: Երբ գտնեք, որ ուզում եք ամուսնանալ, ապա դիմեք մեզ»,-ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, քանի որ ամռանը անցկացված ընտրությունների քվեարկության արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց խորհրդարանում իր մեծամասնության կարգավիճակը և չկարողացավ ձևավորել կոալիցիոն կառավարություն:
Նմանատիպ նյութեր
7617 դիտում
21:25 22-09-2017
Նախագահը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմին նվիրված «Մեր խոստումը» երաժշտական բեմադրության պրեմիերային
1115 դիտում
17:14 08-09-2014
Մենք կօգնենք Հայաստանին, որ մնալով ՌԴ դաշնակից` խորացնի հարաբերությունները ԵՄ հետ. Սեբաստիան Կուրց
Այս բաժնից
1030 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
601 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս
619 դիտում
19:48 18-01-2025
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի իրավունքների պահպանմանը