9923 դիտում
16:09 27-07-2020
ՀՀ մեկնել ցանկացողներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն պաշտոնական տեղեկատվությամբ. ՀՀ դեսպանություն
Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ նկատենք, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան մեկնել ցանկացող քաղաքացիներին ավիատոմսեր ձեռք բերելու հարցում առաջնորդվել միայն չվերթների վերականգնման մասին պաշտոնական տեղեկատվությամբ՝ այլևայլ խնդիրներից խուսափելու նպատակով։
Կանոնավոր չվերթների վերականգնման ժամկետների հստակեցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։
Միևնույն ժամանակ ընդգծենք, որ առաջիկայում դեռևս շարունակվելու են իրականացվել չարտերային չվերթները։ Դրանց ժամանակցույցը մշտապես հրապարակում ենք սոցիալական ցանցերի մեր էջերում։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում պահպանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք չունեցող անձանց արգելքը երկիր մուտք գործելու հարցում։
Նշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար քաղաքացիները դեռևս չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից: Վերին Լարսի անցակետը շարունակում է բաց մնալ բացառապես բեռնափոխադրումների համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1832 դիտում
22:15 23-10-2015
Դավութօղլուի նախընտրական խոստումը. ամուսնանալ ցանկացողներին կօգնենք կին գտնելու հարցում
11148 դիտում
21:02 10-02-2019
Գոհար Աբաջյան. Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով
3267 դիտում
10:30 05-05-2016
Կառավարության անդամները շարունակում են բիզնես կարգի ավիատոմսեր գնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1336 դիտում
22:46 21-10-2024
Սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում». 168.am
3766 դիտում
22:12 21-10-2024
Քոչարյա՛ն, Շագուրիկիդ՝ քավորիդ, ասա ադրբեջանցիների հետ քի՛չ շփվի, տրորելու ենք. Արամ Ավետիսյան. hayqnews.am
580 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը