Սիրիայում սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիկնապահը
Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիկնապահ Աբդուլլահ Բաղերի Նիյարաքին, հաղորդում է Fars գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ վերջինս ռազմական խորհրդատվություն էր անցկացնում սիրիացի զինվորականների համար:
Ավելի վաղ Սիրիայում Իրանի ևս 3 բարձրաստիճան սպաներ էին սպանվել՝ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահակազորի հատուկ նշանակության բրիգադի նախկին ղեկավար, գեներալ Ֆարհադ Խասունիզադեն, «Հասրաթ Հոջաթ-1»-ի հրամանատար Հաջ Համիդ Մոքթար-բանդը և Իրանի ռազմաօդային ուժերի գերագույն հրամանատարներից մեկը՝ գեներալ Հոսեին Համդանին: