211652_close_icon
views-count1184 դիտում article-date 22:31 23-10-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Մարսելի Սուրբ Վիկտոր Աբբայությունում

Հոկտեմբերի 22-ին Մարսելի Սուրբ Վիկտոր Աբբայությունում տեղի ունեցավ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի և Երևանի ազգային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգի ընթացքում, որը կազմակերպվել էր 100 համերգ-100 եկեղեցիներում «Լույս ի Լուսո» ծրագրի շրջանակներում, երգչախմբի ուղեկցությամբ հնչեց հայկական հոգևոր երաժշտությունը` Տիգրան Համասյանի ջազային մշակումներով: Համերգին ներկա էր 600-ից ավելի հանդիսատես` հասարակական, մշակութային գործիչներ, հայ և ֆրանսիացի երաժշտասերներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր